Հուլիսի 14-ին ժամը 00.20-ի սահմաններում, Ռուդիկ Գ-ն վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FL 270 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան, Սեւան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 2-րդ կիլոմետրին շրջվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը՝ օեպերատիվ խմբով:
Նախապատրաստվում են նյութեր: