News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հիվանդանոցում մահացել է ուկրաինացի զբոսաշրջիկ Անդրեյ Սովան, որին հանգստանալիս դաժանաբար ծեծել է Ռուսաստանից զբոսաշրջիկը: Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ում աղբյուրը: Աղբյուրի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Թուրքիայում հանգստավայրային քաղաքի հյուրանոցում ուկրաինացին վիճաբանել է Ռուսաստանից հանգստացողի հետ, ծեծկռտուքի հետեւանքով ուկրաինացին կոմայի վիճակում հայտնվել է հիվանդանոցում: Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունից հետո նրան պետք է հայրենիք տեղափոխեին սանիտարական ավիացիայի օդանավով:

Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ապահովման վարչության պետ Վասիլի Կիրիլիչը Ունիանի հարցմանն ի պատասխան պաշտոնապես չի հաստատել ուկրաինացու մահվան տեղեկությունը: «Ես իրավասու չեմ մամուլին այս տեղեկությունը հայտնելու, սա առանձին ուկրաինական ընտանիքի ողբերգություն է, իսկ հյուպատոսն անհրաժեշտ գործողություններ է կատարում, որոնք նման դեպքերում իրականացվում են»,- նշել է նա: Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, քանի որ Անդրեյ Սովայի արյան մեջ գրանցվել է ալկոհոլի բարձր պարունակություն տուրիստական գործակալությունը որոշ ժամանակ հրաժարվել է նրան ապահովագրությամբ օգնություն ցույց տալ եւ տուն տեղափոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ