News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Կանադայում խաղարկվել է ազգային վիճակախաղ Lotto Max-ի 60 մլն կանադական դոլար (45,5 մլն ԱՄՆ դոլար) գումարի ջեքփոթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են խաղարկությունն անցկացնող OLG ընկերության ներկայացուցիչները:

«Դուրս եկած համարներն են՝ 1, 4, 5, 22, 25, 32 եւ 34: Բոնուսի թիվն է՝ 27»,- հստակեցրել են կազմակերպիչները: Ներկայումս հայտնի է, որ տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգում, սակայն առայժմ ավելի ճշգրիտ տեղեկություն չի ստացվել:

Վիճակախաղում խաղարկվել են նաեւ 6 ավանդական «մխիթարական մրցանակներ»՝  մեկ միլիոն կանադական դոլար (760 հազար ԱՄՆ դոլար) գումարով: Այս տոմսերն իրացվել են Օնտարիոյում, Մանիտոբում, Սասկաչեւանում եւ Ալբերտայում: Ազգային վիճակախաղի կանոններով՝ մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահող ստացականը, իսկ շահողի անունը պետք է դառնա հանրության սեփականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news