News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՄ–ն շարունակում է Հայաստանում ֆինանսավորել այն «բացերը», որոնք ուրիշ ոչ ոք չի ցանկանում ֆինանսավորել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ՀՀ–ում ԵՄ ծրագրերի ֆինանսավորման մասին:

Դեսպանը հիշեցրեց, որ «Աջակցության միասնական շրջանակ» (Single Support Framework) փաստաթղթով, որը նախապատրաստվել էր մինչեւ հեղափոխությունը ՀՀ–ում, մինչ 2020 թվականը ՀՀ–ին կտրամադրվի 170 միլիոն եվրո, որ 25 տոկոսով ավելին է: Ապա հավելեց, որ դրանով չի սահմանափակվում այն գումարը, որը Հայաստանը կարող է ստանալ եւ օգտագործել, կան նաեւ այլ ֆինանսական գործիքներ։

«Մենք խոսում ենք ԵՄ հարկատուների գումարների մասին։ ԵՄ–ն գումար չի «արտադրում», սա շատ կարեւոր է, քանի որ օրվա վերջում մենք նրանց պետք է բացատրենք, թե ինչու է ԵՄ–ի համար կարեւոր Հայաստանում ճանապարհների բարեկարգումը կամ, օրինակ, Նուբարաշենի բնակիչներին «ճահճից» ազատելը։  Հարկատուներից շատերը կարող են հարցնել՝ ինչո՞ւ պետք է գումար վճարեմ, որ ճանապարհները բարեկարգվեն Վրաստանում, Հայաստանում, որտեղ գուցե երբեք մեքենա չեմ վարելու։ Սակայն ԵՄ–ն շատ ժողովրդավար կազմակերպություն է։  Մի անհանգստացեք, մենք կարող ենք  այս հարցը կարգավորել, ԵՄ–ում ապացուցել, որ գումարը ՀՀ–ում ճիշտ է ծախսվում»,–նկատեց նա։

Սվիտալսկին կարեւորեց հայաստանցիների գնահատականը։ «Օրինակ Ուրցաձորում, երբ ավարտեցինք մի փոքրիկ ծրագիր, ես տեսա մարդկանց երախտագիտությունը, որը մեր որպես «մոտիվացիա» է ծառայում։ ԵՄ–ն շարունակում է ֆինանսավորել այն «ճեղքերը», որոնք ուրիշ ոչ ոք չի ցանկանում անել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ