News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ վրիպակ է թույլ տվել, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ ինքը ցանկացել է ասել, որ պատճառներ չի տեսել, ըստ որոնց Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Նա ընդգծել է, որ լիարժեք վստահում է ԱՄՆ հառուկ ծառայություններին:

«Ես հավատում եւ սատարում եմ մեր հատուկ ծառայություններին»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ համաձայն է ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրահանգումների հետ այն մասին, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, սակայն հերքել է, որ իր նախընտրական արշավի մասնակիցները համաձայնություն են ձեռք բերել ռուսների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ