News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկել են Գերմանիայից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայտերի հարցում քանակապես առաջատարը 2012 թ-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայտերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։

«Վերաինտեգրման ուղղությամբ մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, բայց ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,-նշեց Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա այս դաշտում համագործակցելու առաջարկ արեց դեսպանին՝ առանձնացնելով հատկապես խորհրդատվական, կարիքների բացահայտման, վերաինտեգրման եւ անհատական մոտեցման խնդիրները։

«Կարծում եմ՝ տնտեսական վերաինտեգրման, երկարաժամկետ զբաղվածության հարցն է ամենագործնական ու կարեւոր քայլը»,-նկատեց դեսպանը՝ խոստանալով քայլեր ձեռնարկել բարձրացված խնդիրների ուղղությամբ։

Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց ընդհանուր գործընթացի տեխնիկական բարդությունները. «Շատ տարբեր կառույցների ստորաբաժանումներ են զբաղվում ռեադմիսիոն հայտերի ուղարկման գործընթացով, եւ նման տարաբնույթ համագործակցությունը յուրովի բարդացնում է մեր աշխատանքը»։

Կողմերը քննարկեցին «Ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը, որն իրականություն կդառնա մինչեւ ընթացիկ տարվա ավարտը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում։ Այն կոչված է ժամանակակից եւ արդյունավետ լուծումներ տալու գործըթացի համակարգման հարցում՝ հնարավորություն ընձեռելով նաեւ ժամանակ ու այլ ռեսուրսներ խնայել։

Ծառայության պետն ընդգծեց «Գերմանիայի հետ ռեադմիասիայի իրականացման արարողակարգ»-ի ստեղծման գաղափարը՝ կարեւոր անհրաժեշտություն որակելով այն։ ԵՄ-Հայաստան ռեադմիասիայի իրականացման արարողակարգ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ հայակական կողմնը հնչեցրել է ԵՄ-Հայաստան միացյալ ռեադմիսիոն հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում։

Աբովյան քաղաքում ավելի քան 120 փախստականների ընդունելու հնարավորությամբ նախատեսված կառույցի շինարարության ֆինանսավորման հարցը եւս կողմերի ուշադրությանն արժանացավ։

Մ. Քիսլերը բարձրաձայնված հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցություն եւ  գործնական արդյունքներ կանխորոշեց՝ երկու կառույցների միջեւ կայուն կապը պահպանելու եւ տեղեկատվության պարբերական փոխանցման ուղիով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետեւողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ...
Օրինագիծը գույքահարկը «հաշվելու» մասին չէ, բայց բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ.Կադաստրի կոմիտե
Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները. ՊԵԿ
ՊԵԿ-ում անցկացվել է «Էլեկտրոնային առեւտուր եւ վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում...
Գազի եւ ջրի կորուստները նվազել են. Արտակ Մանուկյան
2019-ի առաջին կիսամյակի տվյալներով, գազի փոխադրման, բաշխման համակարգերում ու էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում...
Եթե հանքարդյունահանումը կազմեր երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը, այդ ժամանակ կարելի էր մտածել անվտանգության մասին. Լեւոն Գալստյան
Լեւոն Գալստյանը շեշտեց՝ Հայաստանում հանքարդյունաբերություն չկա, կա հանքարդյունահանում...