News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահեց «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները եւ Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման  ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից: Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։

Միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների եւ մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համատեքստում բանախոսների կողմից ներկայացվեց նոր կառավարության բարեփոխումների օրակարգը եւ դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարեւոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ-ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաեւ կարեւորեց նոր գաղափարների եւ ստեղծարարության գործում ՄԱԿ-ի հետ ձեւավորված սերտ փոխգործակցությունը` ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին եւ սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ այլ ոլորտներում։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը կարեւորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռնում ստեղծագործելու եւ նյութականացնելու նոր գաղափարները` դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարեւոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ․ ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am եւ այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաեւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք», - շեշտեց ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ