News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ի իր նիստում մեկ շաբաթով հետաձգեց Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակներում անմիջապես արտադրողից և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ ՀԱԷԿ-ում հունիսի 1-ից սկսվել է  2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները, որի ավարտը նախատեսված է մինչեւ օգոստոսի 1-ը. «ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգահամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս:

Պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների  ընթացքում ի հայտ են եկել չնախատեսված իրավիճակներ եւ տարբեր ապրանքների գնման նոր պահանջներ, որոնց ժամանակին գնումը դժվար էր կանխատեսել: «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան գնման ընթացակարգի կիրառումը կհանգեցնի վերանորոգման նախնական պլանավորման ժամկետների խախտման՝ ՀԱԷԿ-ի գործարկման ժամկետների երկարացման»:

Հեւետեւաբար, առաջարկվում է, որ 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու նպատակով թույլատրել մեկ անձից գնում իրականացնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, արդյոք սա նշանակում է, որ այդ ապրանքներն արդեն գնված են, անգամ օգտագործվում են, ու կառավարությունը պարզապես որոշումն է կայացնում, ինչին նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, կան ապրանքներ, որոնցով արդեն պայմանագրերը կնքված են: Այդ ապրանքները չեն օգտագործվում, բայց բերված են, մենք ուրիշ տարբերակ չունեինք: Կան ապրանքներ, որ ձեռք են բերվում Ռուսաստանից, Բելգիայից, Չեխիայից: Որպեսզի չուշանանք, ստիպված ենք եղել օպերատիվ, արտակարգ ռեժիմով աշխատել, որ հետ չընկնենք գրաֆիկից»:

Փաշինյանն էլ նկատեց, թե հնարավոր չէ՞ր որոշումը շուտ կայացնել. «Հիմա, եթե արդեն գնվել է, կարո՞ղ ենք ավելի մանրամասն նայել այս ապրանքների ցանկը, նոր որոշում կայացնել: Անկախ նրանից, մենք այս որոշումը կկայացնենք, թե ոչ, օգոստոսի 1-ից ատոմակայանը կգործարկվի, ես առաջարկում եմ այս որոշումը նորից միասին նայենք, նոր որոշում կայացնենք: Կպարզվի, որ ամեն ինչ կարգին է, որոշումը կկայացնենք»:

Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ իրենք  նայել ենք գներն այլ արտադրողների մոտ, ամբողջությամբ եւ մեկ անձից գնումը պլանավորվել է ամենաորակյալ եւ ամենաէժան տարբերակով:

Այդուհանդերձ, որոշվեց խնդրին անդրադառնալ կառավարության հաջորդ նիստում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ