News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները, որտեղ յուրացումներ էին բացահայտվել:

Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում սկզբում տվել է անուններ, նա ասաց՝ սխալվել է:

«Մենք գնում ենք ոչ թե բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով դեպքի հարկ վճարոի նկատմամբ վարչարարություն, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե հետո պարզվում է, որ այդ կարհ վճարողը ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաեւ ուսումնասիրում ենք, թե այդ ինչ-որ մեկը իր գործողություներով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ հարկ վճարողի վարքագծին»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ասուլիսում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ վերջերս ստուգված 8 բազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Խախտումների ցանկի մեջ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Հարությունյանի անունները չկա ցանկում»:

Նա ընդգծել էր, որ քրեական գործ է հարուցված բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։

Ստուգել ենք Մհեր Սեդրակյանին, Ծառուկյանին, Վարդան Հարությունյանին պատկանող լցակայանները եւ քրգործ հարուցել. ՊԵԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ