News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինի կառավարությունը Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունված հրեական բնույթի պետության մասին օրենքը ռասիստական է համարում: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յուսուֆ ալ-Մահմուդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն, ինչ իսրայելցի պաշտոնյաներն արել են, նման ռասիստական օրենք ընդունելով, որը դեմ է բոլոր այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը եւ մարդկությունը, ժողովրդի եւ երկրի որդիների նկատմամբ պատերազմ է նշանակում, այն փորձում է հարվածել ժողովրդի գոյությանը եւ ոչնչացնել դրա սուրբ ժառանգությունը, որը սերում է պատմության սկզբից»,- նշվում է Ալ-Մահմուդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք էր ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը արաբական փոքրամասնության ներկայացուցիչների շրջանում բուռն քննադատության էր արժանացել, որոնք դրանում ռասիզմ եւ խտրականության վտանգ են տեսել:

Իսրայելում օրենք են ընդունել պետության հրեական բնույթի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ