News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը հարուցել է արաբ փոքրամասնության ներկայացուցիչների բուռն բողոքը, որոնք դրա մեջ ռասիզմի տարրեր եւ խտրականության սպառնալիք են տեսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքով Իսրայելը հայտարարվում է «հրեա ժողովրդի ազգային տուն», իսկ հրեաները միակ ժողովուրդը, որը դրա սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի: Օրենքով պետական լեզու է հռչակվում միայն իվրիտը:

«Սա սիոնիզմի եւ Իսրայել պետության պատմության մեջ որոշիչ պահ է… Մենք օրենքում ամրագրում ենք մեր գոյության բազային սկզբունքը. Իսրայելը հրեա ժողովրդի ազգային պետությունն է, որը հարգում է իր բոլոր քաղաքացիների անհատական իրավունքները: Ամբողջ Մերձավոր Արեւելքում միայն Իսրայելն է այս իրավունքները հարգում»,- ասել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Օրենքին կողմ է քվեարկել 120 պատգամավորից 62-ը, դեմ՝ 55-ը, 2 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Քվեարկությունը բուռն ընթացք է ունեցել՝ իշխող կոալիցիայի օվացիայի եւ արաբ խորհրդարանականների կողմից «ապարտեիդ» բղավոցների ուղեկցությամբ, որոնք ցուցադրաբար պատռել են փաստաթուղթը:

Արաբները Իսրայելի 8-միլիոնանոց բնակչության 5-րդ մասն են կազմում: Նրանք ունեն հրեա մեծամասնությանը հավասար քաղաքացիական իրավունքներ, ներառյալ ընտրական, սակայն հաճախ են բողոքում փաստացի խտրականությունից: Նրանցից շատերը պայքարում են իսրայելական հասարակության մեջ ոչ միայն սեփական կարգավիճակի համար, այլեւ պաշտպանում են օկուպացված տարածքներում բնակվող հայրենակիցների իրավունքները: Իրենց տները վերադառնալուն են հավակնում նաեւ աշխարհով մեկ սփռված պաղեստինցիները, որոնք տարբեր տարիների փախել են ժամանակակից Իսրայելի տարածքից:

Արաբների հետ միասին աջ ճամբարի օրենսդրական նախաձեռնությանը դեմ են քվեարկել սիոնիստական ձախ եւ կենտրոնամետ կուսակցությունները:

Օրենքում ներկայացված են նաեւ Իսրայելի պետական խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը եւ դրոշը, թվարկված են տոները եւ հիշատակի օրերը, ամրագրված է հրեական օրացույցի պաշտոնական կարգավիճակը, հաստատված է բոլոր հրեաների հայրենադարձության իրավունքը եւ սփյուռքի հետ կապեր պահպանելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ