News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աղբի խնդիրը Հայաստանում ունի հին եւ խորը արմատներ։ Մինչդեռ, ամեն օր, բացելով լրատվական կայքերը, կարելի է կարդալ աղբի մշակման, վերամշակման, տեսակավորման բոլոր նոր մեթոդների եւ շատ այլնի մասին։ Աղբը վաղուց դադարել է լինել վատ բուրող անպետքություն։ Այն յուրահատուկ արժույթ դարձել, մի բան, որից կարելի է լուրջ գումարներ ստանալ։

Ինչպե՞ս է Հայաստանում լուծվում աղբի հարցը։ Ոչ մի կերպ։ Այնպես, ինչպես միշտ։

Պետք է խոստովանել, որ Երեւանը վաղուց այսպես չէր «բուրում»։ Երեւանը, հնարավոր է բացառությամբ կենտրոնի, հիշեցնում է մեծ, վատ բուրող աղբակույտի։ «Սանիթեք» ընկերությունը պարզապես դադարեցրել է մատուցել այն ծառայությունները, որոնց համար քիչ գումարներ չեն վճարվել։ Ընկերության անգործության ապացույցների հետեւից հեռու գնալ պետք չէ։

Եվ ամեն դեպքում, ինչպե՞ս է «Սանիթեքը» ազատվում աղբից այն հազվադեպ դեպքերում, երբ, այնուամենայնիվ, հավաքում է աղբը փողոցներում շպրտված կոտրված աղբամաններից։  Տանում են Սովետաշենի աղբանոց, որտեղ այն հայտնվում է գրունտում՝ անցնելով քիմիական գործընթացների։ Ահա եւ վերջ։ Կախված նյութի տեսակից՝ որոշակի ժամանակահատված աղբը մնում է գրունտի շերտի տակ։ Կարելի՞ է սա խնդրի լուծում անվանել։ Ոչ։ Բացարձակապես։ Անտեսել այն արժեքը, որ աղբը մեր օրերում ներկայացնում է, ուղղակի հանցագործություն է։ Կան բազմաթիվ միջոցներ, թե ինչպես կարելի է օպտիմալ կերպով լուծել աղբի խնդիրը Հայաստանում։

Օրինակ, Cambridge Industries ընկերությունը լուծել է Եթովպիայում աղբի օպտիմալ օգտագործման խնդիրը։

Reppie աղբավերամշակող ընկերությունը ամեն օր օգտագործում է 1400 տոննա աղբ։ Աղբի այրման գործարանը 1,85 ԳՎտ/ժ էներգիա է արտադրում տարեկան, որը Եթովպիայի 4,6 մլն բնակչությամբ մայրաքաղաքում սպառվող էներգիայի 30 տոկոսն է կազմում։

Թափոններից էներգիայի ստացման նախագծում կիրառվում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ մասնավորապես, գործարանից գազերի արտանետումները որսալու տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փաստացի ամբողջությամբ բացառել աղբի այրման ժամանակ առաջացող ծանր մետաղների եւ երկօքսիդների հայտնվելը մթնոլորտում։

Բացի էլեկտրաէներգիայից, աղբի վերամշակման գործարանը արտադրում է շուրջ 3 մլն շինարարական աղյուսներ, ինչպես նաեւ ստանում է շուրջ 30 մլն մաքուր ջուր։ Ձեռնարկությունը աշխատանքով է ապահովում մի քանի հարյուր մարդու։ Նախագիծը Եթովպիայում արժեցել է 96 մլն դոլար։ Սակայն, նույնիսկ այդ գումարը կարելի է ներդրում համարել՝ հաշվի առնելով գործարանի բազմաֆունկցիոնալությունը եւ շահութաբերությունը:

Աղբի օգտագործման մեկ այլ նախագիծ, որը եւս արժանի է ուշադրության, չինական աղբի վերամշակման Baoan գործարանն է, որը խոշորագույնն է աշխարհում։ Ունի ամեն օր 8875 տոննա աղբ օգտագործելու հնարավորություն՝ արտադրելով 12,000  ՄՎՏ/ժ էներգիա օրական, որի շնորհիվ տարեկան 6 միլիոն տոննայով կրճատում է CO2 արտանետումը։

Աղբի վերամշակման համաշխարհային առաջատարներից մեկը ԱՄՆ-ն է, որտեղ կառուցվել եւ գործում են տարբեր հզորությամբ աղբի վերամշակման 71 կայաններ, որոնք ընդհանուր վերամշակում են 30 մլն տոննա աղբ, տարեկան արտադրում են 2,3 ԳՎՏ/ժ էներգիա, որը Միացյալ Նահանգներում օգտագործվող էներգիայի 0,4 տոկոսն է կազմում։

Հայաստանի համար, երեւի թե, աղբի վերամշակման ձեռնարկության կառուցումը աղբի խնդրի լուծման վատ տարբերակ չէր լինի։ Այդպիսի գործարանի կառուցման շարժառիթ կարող է ծառայել այն էներգիան, որն արտադրվում է՝ հաշվի առնելով ՀՀ-ում էներգետիկ խնդիրները, որոնք ամենից առաջ կապված են Եվրամիության պահանջի հետ՝ փակել Մեծամորի ատոմակայանը։ Սա այն դեպքում, երբ ատոմակայանը ապահովում է երկրի կարիքների 45 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ