News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Նոր կառավարությունում գործում են երեք խումբ ներկայացնող մարդիկ՝ հին, նոր եւ մարդիկ, ովքեր, լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության վարած կադրային քաղաքականությանը։

Վարչապետի խոսքով՝  պետք է արձանագրել, որ այսպիսի նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը. «Սա վերաբերվում  է բոլորին, այս իրավիճակը նոր է եւ հին կադրերի համար, եւ նոր կադրերի համար, ինչպես նաեւ այն կադրերի համար, ովքեր փոփոխության շրջանում  նաեւ  կարգավիճակի փոփոխության են ենթարկվել։  Եւ կարավարության, նաեւ իմ վարած քաղաքականության ամենակարեւոր խնդիրը, որ լուծել եմ առաջին փուլում՝ հեղափոխության  անցնցում հաղթանակը ֆիքսելը, իսկ հիմա պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, որը վերաբերում է  բոլորին»։

Փաշինյանը նշեց, որ բոլոր երեք խմբերը, բառի լավ իմաստով, հարմարվելու են  իրավիճակին, լինելու են նաեւ մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին, եւ դա անխուսափելի է. «Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, դա գործելաոճի փոփոխություն է, դա նպատակների փոփխություն է, դա մեր ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն է»։

Վարչապետը նշեց, որ առաջիկայում կառավարությունն աշխատելու է կադրային ռեզերվ ձեւավորելու վրա, օգտագործելով նաեւ Սփյուռքի ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ