News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինելու։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ ՌԴ–ն որպես սադրանք է ընկալել վարչապետի այցը Բրյուսել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։

«Ես որեւէ ֆորմատի մասնակցություն  չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար։ Սերժ Սարգսյանը առնվազն երկու անգամ մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, մենք մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՕ–ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ գործողություն իրականացնող երկրների համաժողովին։ Հայաստանը մինչեւ «թավշյա» հեղափոխությունը ՆԱՏՕ–ի հետ համատեղ խաղաղախահ գործողություն է իրականացրել Աֆղանստանում եւ Կոսովոյում։ Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը այդ գործողությունը շարունակել, որովհետեւ ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Ահա եւ ողջ պատասխանը»,– ասաց  վարչապետը։

Փաշինյանը նաեւ նշեց, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանը ԵՄ–ի հետ ունեցել է հարաբերություններ, ստորագրել է Ընդլայնված եւ համապարփակ համագործակցության համաձայնագիր եւ մինչեւ հեղափոխությունը այդ համաձայնագիրը վավերացրել է խորհրդարանը։ «Մենք ասել ենք, որ միջազգային պարտավորությունները կատարելեւ ենք, եւ դա, ըստ էության, այն միջազգային պարտավորությունն է, որը երկիրը ստանձնել է մինչեւ հեղափոխություն։ Գուցե դա ամեն այցի նկատմամբ եւ լրատվամիջոցների, եւ հայ հանրության եւ միջազգային հանրության կողմից ուշադրություն է գրավում, բայց, ըստ էության, դրանք մեր հայտարարությունների շրջանակներում են, հարյուր տոկոս»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ