News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից:

Բացի այդ, «NEMIROFF»-ը ՀՀ-ում հանդիսանում է հանրահայտ ապրանքային նշան, եւ նշված անվանումով օղիները ճանաչում ունեն սպառողների շրջանում: Միաժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա եւ Գ» ընկերությունն արտադրում եւ իրացնում է նույն՝ «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաեւ, որ «Ա եւ Գ» ընկերությունը չի ունեցել «NEMIROFF» ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն եւ վերջինիս կողմից այդ օղիների արտադրությունն ու իրացումը կարող են հասարակության շրջանում առաջացնել շփոթություն՝ իրական «NEMIROFF» օղիների նկատմամբ:

Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային նշանների նմանակման կամ դրանք առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործման դեպքերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովի գնահատականով, նմանատիպ դեպքերը մրցակցության տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ ընկերությունները մեծածավալ ծախսեր, ներդրումներ են կատարում՝ իրենց ապրանքային նշանի ճանաչվածության բարձրացման եւ պաշտպանվածության նպատակով, իսկ որոշ անբարեխիղճ ընկերություններ փորձում են օգտվել սպառողներին արդեն իսկ հայտնի ապրանքային նշանից՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային իրավիճակ:

Նշենք նաեւ, որ «Ա եւ Գ» ընկերությունը նախկինում եւս նմանօրինակ խնդրով, սակայն այլ անվանմամբ օղիների գծով հայտնվել է Հանձնաժողովի տեսադաշտում: Մասնավորապես, 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղիների գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Վերը նշվածը հաշվի առնելով, Հանձնաժողովը «Ա եւ Գ» ընկերության գործողությունները որակել է որպես անբաեխիղճ մրցակցության դրսեւորում եւ հաշվի առնելով ընկերության կողմից կատարված խախտման կրկնակիությունը՝ կիրառել է պատասխանատվության միջոց՝ կրկնակի՝ 10 մլն դրամի չափով եւ հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել օրենքի խախտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ