News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ներդրումը հանգեցնելու է տհաճ հետևանքների, վնասելու է   ոչ միայն աշխատատեղերին ու տնտեսությանը ԱՄՆ-ում , այլև համաշխարհային տնտեսությունն է քայքայելու։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ ճապոնական մեքենաներն ու ավտոպահեստամասերը երբեք չեն սպառնացել ԱՄՆ ազգային անվտանգությանը ու երբեք չեն սպառնա։ Աբեն ասել է, որ կշարունակի դա բացատրել նախագահ Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք, որ Թրամփը կարգադրել է հետազոտություն իրականացնել այն մասին, արդյոք ազգային անվտանգության տեսակետից արդարացված կլինի մեքենաների ու  ավտոպահեստամասերի ներմուծման վրա տուրքերի բարձրացումը։

Ճապոնիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը միլիարդավոր դոլարներ է ներդրել ԱՄՆ գործարաններում։

Աբեի կառավարությունը անցած ամիս Վաշինգթոն է ուղարկել հաշվետվություն, որը նախազգուշացնում է ցանկացած առևտրային սահմանափակումների բացասական հետևանքների  մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ