News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքներին: NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Գրիգորյանն ասաց, որ պատրաստ է այս գործերը քննարկելու հետ կապված մոնիթորինգային խումբ ստեղծել:

«Հուլիսի 7-8-ին մենք հայտարարություն ենք արել, որ պատրաստ ենք յուրաքանչյուր դիմող կազմակերպության հետ մոնիթորինգային խումբ ձեւավորել եւ միասին որոշել այդ գործերի քննարկման ձեւաչափը եւ այլն: Այսինքն՝ յուրաքանչյուրին տրամադրելու ենք այդ քրեական գործերը, խնդրելու ենք, որպեսզի այդ գործերով եզրակացություններ մեզ տան: Իհարկե, գուցե եւ սխալներ կան, ուշադրություն հրավիրենք այդ սխալներին եւ քննարկենք»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ ղեկավարը չբացառեց, որ, հնարավոր է, այս գործերի վերաբացումներ լինեն:

«Եթե հասարակական կազմակերպությունների, մոնիթորինգային խմբին մասնակից անձանց կողմից տրված վերլուծություններում կլինեն հիմնավոր առաջարկություններ, որոնք կհիմնավորեն մեր սխալը կամ բացթողնումները, իհարկե, կվերաբացվեն»,- ընդգծեց նա:

Նշենք, որ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց որդիների հետ կապված բողոքները, սակայն դրանք որեւէ արձագանք չեն ստանում: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մահացած զինծառայողների ծնողներին եւ ասել, որ կզբաղվեն յուրաքանչյուրի բողոքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news