News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կազմել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար կասկածյալի ֆոտոռոբոտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail թերթը:

Պարբերականի փոխանցմամբ՝ պատկերը ստացել են Սոլսբերիում տեսախցիկների արած տեսագրությունների հիման վրա: Հոդվածի համաձայն՝ ոստիկանությունն օգտագործել է նաեւ դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները: Ֆոտոռոբոտն արդեն ցույց են տվել Սոլիսբերիում միջադեպի հիմնական վկաներին եւ հարցաքննել են նրանց ոմն կնոջ վերաբերյալ:

Բրիտանական ոստիկանությունը ստացված տեղեկությունը համեմատել է այն մարդկանց տվյալների հետ, որոնք մուտք են գործել երկիր թունավորման ժամանակահատվածում: Նրանց կարծիքով՝ Սկրիպալների դեմ հարձակումն իրականացրել են ՌԴ քաղաքացիները:

Ավելի վաղ The New York Times թերթը, վկայակոչելով բրիտանական եւ ամերիկյան աղբյուրները, գրել էր, որ Սկրիպալի թունավորման համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Գլխավոր հետախուզական վարչությունը, որտեղ նա աշխատել է: Պարբերականը հիշեցնում էր, որ ԳՀՎ-ում 15 տարի ծառայած Սկրիպալը բրիտանական MI6 հետախուզության տեղեկատուն էր: Ռուսաստանում նա ձերբակալվել էր 2004 թվականին, իրեն մեղավոր էր ճանաչել լրտեսության համար եւ 6 տարի անցկացրել էր անազատության մեջ: 2010 թվականին Սկրիպալն ազատ էր արձակվել ԱՄՆ-ի հետ լրտեսների փոխանակման շրջանակներում:

Հիշեցնենք, որ Սկրիպալները թունավորվել էին մարտի 4-ին Սոլիսբերիում: Նրանց հաջողվել էր փրկել: Բրիտանական իշխանությունները թունավորման համար մեղադրել են Ռուսաստանին: Ռուսաստանի իշխանությունները ժխտում են իրենց ներգրավվածությունն այդ միջադեպին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ