News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով ինչպես պատշաճ օրենսդրության ընդունումը, այնպես էլ իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը։

Արցախի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը հուլիսի 12-ին մտել է ուժի մեջ, և դրա պահանջների բավարար իմացությունը, պահպանումն ու կիրառումն ունեն առաջնահերթ կարևորություն գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար (տեղական ինքնակառավարման մարմիններ, ոստիկանություն, հավաքների կազմակերպիչներ (ղեկավարներ), կարգադրիչներ և այլն)։

Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է մի շարք նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը.

1. Հավաքին մասնակցող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հավաքի կազմակերպիչը՝ ղեկավարն է որոշում հավաքի ընթացքը, այդ թվում՝ որևէ քաղաքացու ձայն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը։

2. Հավաքի կազմակերպիչը (ղեկավարը) և ոստիկանության իրավասու ներկայացուցիչները պետք է համագործակցեն՝ ի թիվս այլոց, ապահովելու համար հավաքի անցկացման վայրից հավաքի բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիներին հեռացնելու ոստիկանության գործառույթի համաչափ իրացումը։ Դա հատկապես կարևոր է խախտման «կոպիտ» բնույթը գնահատելու հարցում միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու առումով։

3. Հավաքի կազմակերպչի (ղեկավարի) կողմից նշանակված կարգադրիչները պետք է կրեն օրենքով սահմանված տարբերանշաններ, և նրանց պետք է բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։­ Այս հարցում ևս ցանկալի է հավաքի կազմակերպչի (ղեկավարի) և ոստիկանության համագործակցությունը։

4. Հավաքի ընթացքում ակնհայտ վիրավորանք պարունակող կոչերի ու հայտարարությունների հնչեցումն անընդունելի է և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը։ Քաղաքացիների կողմից մարդու իրավունքների չարաշահումը նույնպես վտանգավոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի տեսանկյունից, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ