News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են առանձին հանցատեսակների եւ մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս համատեքստում, նկատի ունենալով, մասնավորապես, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում կոռուպցիոն շղթաների եւ սխեմաների բացահայտման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել հանրապետության ամբողջ տարածքում կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարում դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից նախաձեռնողականությամբ էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական գործառույթներով օժտված տարածքային մարմինների աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազը եւս մեկ անգամ կարեւորել է հետաքննության եւ նախաքննության, ինչպես նաեւ ստուգող, տեսչական մարմինների հետ բարձր մակարդակի համագործակցության, ձեռնարկվող միջոցառումների օպերատիվության ապահովումը:

Չնայած արդեն իսկ արձանագրած արդյունքներին՝ խնդիր է դրվել նաեւ առանձնահատուկ հետեւողականություն ցուցաբերել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազական գործառույթի իրացմամբ, տարբեր հանցագործությունների դեպքերով քննությունների շրջանակներում պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:

Նշվել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ իրականացված բազմաոլորտ ուսումնասիրությունների՝ միայն այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում հրապարակված արդյունքներով բազմաթիվ օրինախատումներ, առերեւույթ հանցակազմ պարունակող չարաշահումներ են բացահայտվել ընդերքօգտագործման եւ բնական պաշարների արդյունահանման եւ իրացման, տարբեր հարկատեսակներով հարկային պարտավորությունների կատարման, պետական գնումների գործընթացի, հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման, տավարաբուծության, շինարարական աշխատանքների պետական ծրագրերի իրականացման, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման եւ այլ ոլորտներում:

Միայն հրապարակված այդ իրավախախտումների, առերեւույթ հանցավոր արարքների հետեւանքով պետությանը հասցված՝ նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ:

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված՝ միայն նշված երկու ամսվա ընթացքում հրապարակված առերեւույթ փաստերի առթիվ hարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարները խոշոր չափերով կատարելուց խուսափելու,  առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու,  ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ (եւս մեկով նյութեր են նախապատրաստվում):

Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է: Լայն ծավալով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում նաեւ համապատասխան փորձաքննությունների նշանակմամբ՝ առավել հստակեցնելու պետությանը պատճառված վնասի չափերը, բավարար հիմքերի առկայության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցմամբ դրանց վերականգնմանը հետամուտ լինելու համար, պարզելու արձանագրված առերեւույթ հանցագործությունների դեպքերով կոռուպցիոն սխեմաների հնարավոր առկայությունը, դրանցում պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, ինչպես նաեւ պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը:

Մեծապես կարեւորվել է վարույթի ընթացքում քրեական հետապնդումներին զուգահեռ նմանատիպ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողների գույքի վրա կալանք դնելու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրավական բոլոր այլ մեխանիզմների գործուն կիրառման անհրաժեշտությունը:

Հարուցված քրեական գործերի, առանձին ոլորտներում շարունակվող ուսումնասիրությունների ամբողջականությունն ապահովելու եւ արձանագրված դրսեւորումներին անհրաժեշտ իրավական գնահատականներ տալու նպատակով պետական կառավարման իրավասու բազմաթիվ մարմինների հարցումներ են արվել կամ նրանցից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր են պահանջվել: Այն դեպքերում, երբ արձանագրված առերեւույթ իրավախախտումները կամ հանցավոր արարաքները կատարվել են տնտեսվարող սուբյեկտների կամ կազմակերպությունների կողմից, ՀՀ դատախազության կողմից կամ նրա պահանջով  համապատասխան մարմինների կողմից նրանց ներկայացվել են պարտավորությունները կամովին կատարելուն ուղղված նախազգուշացումներ, որոնց արդյունքում արդեն իսկ իրականացվել են վնասների հատուցմանն ուղղված քայլեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է, որ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազները առանձնահատուկ բծախնդրությամբ պետք է հետեւեն, որպեսզի պահպանվի քրեադատավարական բոլոր գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենսդրությանը, իսկ դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները պատշաճ ապահովվեն:

Առաջիկայում առավել մանրամասն քննարկման եւ գնահատման կարժանանան նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների միջանկյալ արդյունքները, ինչպես նաեւ կոլեգիայի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշումների եւ տրված հանձնարարականների կատարման վիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ