News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի  արդյունքները:

«Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգեւորիչ է, որ նոր ոգով ու նոր շնչով այդ ծրագրերը ներկայացվեցին»,-ասել է նա:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ օրակարգի բոլոր գերակայությունների շուրջ: Դուք շատ լավ գիտեք, որ այդ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, այդ թվում բարեփոխումներին, արդարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար պայմանների ստեղծմանը»,-ասաց Մնացականյանը:

Շոշափվող հարցերից է եղել նաեւ անվտանգությունը, ներառյալ Արցախի հակամարտությունը: Ըստ Մնացականյանի, ՄԱԿ-ը միշտ աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա կարեւորել է ՄԱԿ-ի եւ նրա գլխավոր քարտուղարի աջակցությունը այս ձեւաչափով բանակցությունների շարունակմանը:

Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, ԵՄ-ի, այլ երկրների հետ: Սեպտեմբերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

«Ամեն ինչ անելու ենք, որ լավագույնս կարողանանք ներգրավվել երկոխոսության մեջ մեր գործընկերների հետ կառավարություննների ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով: Մենք շատ ոգեւորված եւ ուրախ ենք, որ կկարողանանք այդ առիթից օգտվել եւ նաեւ մեր օրակարգն առաջ տանել բոլոր մակարդակներով»,-ընդգծեց է Հայաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ