News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի 500 աշակերտներ հնարավորություն կստանան երկու տարի մասնակցելու անգլերենի արտադպրոցական դասերի: Հուլիսի 25-ին Երեւանում համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ  «Հայաստանի երեխաները» (COAF) հիմնադրամի փոխտնօրեն Ինեսա Գրիգորյանը:

Մինչեւ 2021 թվականը ծրագրի իրականացման արժեքը կազմում է 411 հազար դոլար, որից 300 հազար դոլարը կհատկացնի ԱՄՆ դեսպանատունը, իսկ 111 հազար դոլարը՝ COAF-ը: Ինչպես նշեց ԱՄՆ դեսպանը, այս ծրագիրը դեսպանատան Acсess միկրոկրթաթոշակների ծրագրի նոր փուլն է, որն իրականացվում է 2011 թվականից եւ ուղղված է անգլերենի ուսումնասիրմանը: Այսօրվա դրությամբ՝ դրան մասնակցել են 580 հայ աշակերտներ: 

«Նոր ծրագրով նախատեսված է երկամյա արտադպրոցական դասերի անցկացում: Դրա շնորհիվ երկրի 15 մարզերի 13-18 տարեկան աշակերտները կկարողանան բարելավել անգլերենի իրենց գիտելիքները»,- տեղեկացրեց դեսպանը:

Դասերը կանցկացվեն դպրոցների եւ մարզպետարանների շենքերում, այդ թվում Լոռիի մարզի «SMART» կրթական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ
Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում, թե որն է իրենց հիմնական գործառույթը, եւ ինչի համար են հայտնվել այդ պաշտոնին…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում…
Հույս ունեմ, ԱՄՆ հայ համայնքը Նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի. Ռուբեն Մելիքյան
Նախ, տարակուսած եմ, քանի որ շատ լավ եմ ճանաչում ՀՓՄ (ArmenBar) ղեկավար,...
ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու...
«Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել
Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի...
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև...
Ամենաշատ