Հայկական եւ վրացական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հանդես է գալիս Վլադ Մագա կեղծանունով, Youtube-ի իր ալիքում Արցախի մասին «Մեկ Ղարաբաղ: Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան» անվանումով հոլովակ է հրապարկել:
«Առաջին անգամ չգիտեմ՝ ինչ գրեմ ձեզ: Կարծում եմ, գիտեք, որտեղ եմ ես հիմա եւ ինչ է կատարվում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Հոլովակի հետ կապված: Խոստացա չհեռացնել որեւէ «արտահայտություն» եւ չհեռացրեցի: Դրանք իմ մտքերն են: Ես այդպես եմ տեսել շուրջս կատարվող իրավիճակը: Ոչ ավելին: Հաճելի դիտում:
Կարող եք կիսվել տեսանյութով, բայց միայն եթե հավանում եք, կամ կարող եք պարզապես մարդ մնալ): Բոլորին գրկեցի»,- գրել է բլոգերը: