News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Անցած շաբաթ անցկացված Sevan Startup Summit-ի արդյունքներով առաջին տեղը կիսեցին Super AnnotateAi եւ Magic Cup սթարթափերը, երկրորդ տեղը՝ Spectre Aerospace-ը եւ Currencii-ն, իսկ երրորդ՝ Noomi-ն եւ Sense2beat-ը: Այս տարի Sevan Startup Summit-ի ներդրումային ֆոնդը կազմել է 100 հազար դոլար, իսկ մրցանակային ֆոնդը՝ 50 հազար դոլար:

Այսպես՝ երրորդ տեղը կիսած թիմերը ստացել են 2000-ական դոլար, երկրորդ տեղը՝ 3000-ական, իսկ առաջին տեղը՝ 5000-ական: Հանձնվել են նաեւ 1500-2000 դոլարի չափով խրախուսական մրցանակներ: Հատուկ մրցանակներ են հանձնել նաեւ Beeline, LOFT եւ Тумо ընկերությունները:

Հուլիսի 22-29-ն անցկացված Sevan Startup Summit-ը միավորել էր աշխարհի հազարից ավելի ձեռներեցների: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 120 սթարթափ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկել՝ գյուղատնտեսությունից մինչեւ բժշկություն: Գագաթնաժողովն ավանդաբար անցկացվել է  Սեւանա լճի ափին, վրանային ճամբարում:

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը հոյակապ հարթակ դարձավ երիտասարդ մասնագետների եւ բիզնես հատվածի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու նախագծերի զարգացման բազմաթիվ նիստերի:

Ի՞նչ է Sevan Startup Summit-ը:

Դա մասշտաբային միջոցառում է՝ ուղղված սթարթափերի եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների ստեղծմանը:

Դրա շնորհիվ աննախադեպ հնարավորություն է ստեղծվում սթարթափերի, որոնք առաջին քայլերն են կատարում, ներդրողների, վենչուրային հիմնադրամների եւ փորձագետների ջանքերի միավորման համար:

Sturtup Armenia հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է. «Այս տարի սթարթափին հաջողվեց դուրս գալ միջազգային մակարդակ, ինչը միջոցառման անվիճելի հաջողությունն է»: Խոսքը Seaside Startup Summit-ի մասին է, որոնք կազմակերպվել էին ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում: Այս ապրանքանիշի ներքո հաջորդ միջոցառումը կանցկացվի 2019 թվականին Ավստրալիայում:

Հաջորդ տարի Sevan Startup Symmit-ը նոր հովանավոր կունենա՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստացել է, որ երկու սթարթափ կուղարկվեն Սիլիկոնային հովիտ, ընդ որում՝ ուղեւորության համար կվճարվի նրա անձնական միջոցներից: Ուշագրավ է, որ նախագահի որդին նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու այս միջոցառմանը:

Նախագահը նշեց, թե կասկած չի հարուցում Sevan Startup Summit-ի անցկացման կարեւորությունը: Նրա խոսքով՝ հատկապես գաղափարներն են ի վիճակի դառնալու ապագայի տնտեսության մեջ հոյակապ ներդրումներ: Սրա հետ կապված նա երիտասարդներին կոչ արեց իրենց երազանքներից չվախենալ: «Երբ դուք երազանք ունեք, դուք շատ եք աշխատում, ապա այն իրականություն է դառնում: Երազեք, սահմաններից դուրս եկեք: Ձեր ձեռքում է մեր երկրի հաջողությունը»,- նշեց Սարգսյանը՝ դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
SkyDrive-ը կմատուցի աէրոտաքսիի ծառայություն Տոկիոյում եւ Օսակայում 2023 թվականից
SD-XX կոդով SkyDrive-ի էլեկտրական նախատիպը ներկայիս ամենափոքր eVTOL ինքնաթիռներից է․․․
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ունի երկու փուլ
Նրա խոսքով՝ առաջին փուլը, որը կտեւի 8 շաբաթ, նախատեսում է առցանց ուսուցում։ Այդ ութ շաբաթների ընթացքում մասնակիցների համար ելույթ կունենան փորձագետները, որոնք կներկայացնեն․․․
Հայկական ՏՏ ընկերությունները կմիանան Սիլիկոնյան հովտի էկոհամակարգին
Նրա խոսքով՝ ծրագիրը կաջակցի փոքր, սակայն հաջողված ստարտափերին, որոնք ապահովում են մուտք դեպի միջազգային շուկա․․․
Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ
Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին...
PORTL տեխնոլոգիան իրական ժամանակում ամբողջ հասակով հոլոգրամներ է ստեղծում
Պոմպեո. Սլովենիան ապահովել է «ավտորիտար սպառնալիքներից» պաշտպանությունը
Իրավիճակը շրջվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության դեմ․․․