News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Travelblog–ը նոր ֆիլմ է ներկայացրել Հայաստանի մասին։

«Ամենագեղեցիկ լեռնային բնապատկերները, խորը կիրճերը, զարմանալի վանքերն ու պատմություններ, որոնք հազար տարեկանից ավելին են։ Իսկ գլխավորը, իհարկե, մարդիկ են։ Մեզ հանդիպած բոլոր հայերը անկրկնելի էին, չափազանց ֆոտոգեն եւ զարմանալիորեն հյուրընկալ էին։ Քիչ բան չենք տեսել։ Հաղպատի վանքը, Խոր Վիրապը, Նորավանքը, Տաթեւը՝ թվում է` այստեղ ժամանակը կանգ է առել։ Ամբերդի ամրոցը, Քարահունջը, Արենիի քարանձավային համալիրը՝ այդ տեսարժան վայրերից գլուխդ կորցնում ես»,–գրում է ֆիլմի հեղինակներից մեկը՝ Ալեքսանդր Ալիմովը։

Ֆիլմի երաժշտությունը գրել հայ կոմպոզիտոր եւ երաժիշտ Բագրատ Տերտերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ