News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ Արարատ Միրզոյանի դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, նա ոչինչ չունի դրան ավելացնելու։ Այս մասին առաջին փոխվարչապետը հայտարարեց օգոստոսի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով ՀՀԿ–ականների այն գնահատականին, որ այդ հայտարարությունը ահազանգ է եւ վտանգավոր զարգացումներ է կանխատեսում, Արարատ Միրզոյանը նկատեց. «Հանրապետականների իրավիճակի գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ գնահատականից, դա ապացուցված է»։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

Լավրովի հայտարարությունը մեկնաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Մենք հետեւում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության եւ արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են  խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետեւում ենք հռչակված ուղեգծին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ