Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Հայկ Մարությանի ծրագրի մի հատված լուրջ չի ընկալվում:
Անդրադառնալով ներդրումների ներգրավման խնդրին՝ առաջին փոխվարչապետը նշեց, որ շատ ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ըստ նրա՝ խոշորածավալ ներդրումները 1-2 ամսում չեն լինում, պետք է սպասել. «Վստահ եղեք, որ ներդրումներ լինելու են»: