News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Օստանկինսկի դատարանը երկրորդ փորձից բավարարել է քննության միջնորդությունը եւ կալանավորել իրենց հորը սպանած երեք քույրերին, հաղորդում է Lenta-ն: «Դատարանը, քննելով քննության միջնորդությունը, բավարարեց այն.  քույրերը մինչեւ սեպտեմբերի 28-ը կալանավորվել են», - հաղորդել են  դատարանից:

«Բոլոր երեքին արդեն մեղադրանք է առաջադրվել « նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով»,-հայտնել է Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

Իվանովայի խոսքով, այս պահին արդեն հարցաքննվել են մեղադրյալների հարազատները, դասարանցիները եւ ծանոթները:

Փորձաքննությունն է նշանակվել, այդ թվում` բնակարանում սպանության գործիքները` դանակը եւ մուրճը հայտնաբերելու համար:

Ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, նույն դատարանը երկարացրել էր բոլոր երեքի ձերբակալության ժամկետը, քանի որ նիստին քննության պատրաստված ապացույցները բավարար չէին: Դատարանը համարել էր, որ կանոնավոր սեռական բռնության մասին աղջիկների վարկածը բավարար չափով չի ուսումնասիրվել եւ քննության առաջարկել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, ինչի համար 72 ժամով երկարացրել էր ձերբակալության ժամկետը: Փորձագետները բռնության որեւէ նշան չեն հայտնաբերել, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Զրուցակիցը նաեւ հայտնել է, որ քննության առաջին փուլում բոլոր 3 մեղադրյալները հակասական ցուցմունքներ են տվել, շփոթվում են մանրամասներում եւ տարբեր կերպ են պատմում կատարված սպանությունը: Դա արդեն կասկած է առաջացնում նրանց ազնվության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ