News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի կեսին Քյոլնում կալանավորված թունիսցի Զիֆ Ալլահ Խ.-ն կասկածվում է կենսաբանական ռումբի օգտագործմամբ ահաբեկչություն նախապատրաստման մեջ:

 DW-ն հաղորդում է, որ իրավապահները չեն մանրամասնել, արդյոք ահաբեկիչը կոնկրետ օբյեկտներում է ցանկացել հարձակում իրականացնել: Դատախազության ներկայացուցչի խոսքով, Դաշնային դատական պալատի քննչական դատավորն ընդլայնել է թունիսցու դեմ մեղադրանքները: Այժմ նրան մեղադրում են պետության դեմ բռնի հանցագործության նախապատրաստման մեջ:

Թունիսդում ձերբակալվել են Քյոլնի ահաբեկչի երկու հնարավոր հանցակիցները: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով, մեղադրյալներից մեկը Զիֆ Ալլահ Խ.-ի հետ դավադրություն է կազմակերպել Գերմանիայում եւ Թունսիում միաժամանակ ահաբեկչություններ իրականացնելու համար:

Երկրորդը պետք է Գերմանիայում բնակվող հայրենակցին կեղծ փաստաթղթեր մատակարարեր այլ երկիր տեղափոխվելու համար:

29-ամյա թունիսցի Զիֆ Ալլահ Խ.-ն, որն ըստ մի շարք գերմանական ԶԼՄ-ի, 2016-ին ժամանել է Գերմանիա, դատարանի որոշմամբ հունիսի 13-ին կալանավորվել է:

Նրա բնակարանաի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինները տզկանեփի 3150 սերմ են հայտնաբերել, համարյա 84 մգ ռիցին թունավոր նյութ, 250 մետաղական գնդակներ եւ այլն:

Գերմանիայի գլխավոր դատախազ Պիտեր Ֆրանկի  հաղորդմամբ այդ նյութերը ցույց են տալիս, որ մեղադրյալը ակնհայտորեն պատրաստվում էր կենսաբանական ռումբ պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ