ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին Երեւանից Մոսկվա է վերադարձել եւ ողջ ծավալով սկսել իր պարտավորությունների կատարումը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առթիվ: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հայաստանի օրենսդրության համաձայն Խաչատուրովի նկատմամբ գրավի ձեւով ընտրված խափանման միջոցը խոչընդոտ չէ երկրի սահմաններից դուրս գալու համար: Սակայն նույն օրենսդրությունը նախատեսում է քննչական մարմնի համաձայնությունը, որի համար փաստաբանը ստիպված էր երկու անգամ դիմել Հատուկ քննչական ծառայություն: