News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում 19-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 4-ին ժամը 18:40-ին Երևանի Բագրատունյաց պողոտայի հարևանությամբ՝ լճի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 1999թ.: Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է տետր՝ ռուսերեն գրառումներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը՝ վաղ առավոտյան, զանգահարել է իր նախկին ծանոթին և հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 19-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ