News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Мama Рandа սթարթափը հարթակ է ստեղծել, որը երեխաներին թույլ է տալիս իրենց երազանքներն իրականացնել: Նույնանուն mamapanda.am նախագիծը ներկայացվել էր Sevan Startup Summit 2018-ում:

Սթարթափի հիմնադիր Հովհաննես Նազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հարթակը հնարավորություն է ընձեռում նվիրատվությունների հաշվին երեխաների համար նվերներ գնել, որոնք կյանքի են կոչում նրանց երազանքները:
«Мama Рandа-ն մարդկանց, որոնց մանկական երազանքները տարբեր պատճառներով չեն իրականացել, թույլ է տալիս իրականություն դարձնել այլ երեխաների երազանքները»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ հարթակի ալգորիթմը երեխաներին թույլ է տալիս երազանք ընտրել, իսկ երեխաներին օգնել ցանկացող մարդկանց՝ տեսնել, թե նրանք ինչով են զբաղվում եւ ինչի մասին երազում, իսկ հետո փոխանցել իրենց նվիրատվությունները: Այնուհետեւ Мama Рandа-ի թիմը գնում է այդ խաղալիքները եւ երեխաներին նվիրում: Ընդ որում՝ երեխաների երազանքներն իրականացնելիս հաշվի չի առնվում նրանց սոցիալական վիճակը:

«Պետք չէ երեխաներին դասակարգել։ Նշանակություն չունի նվիրատվության գումարի չափը, երեխաները չեն երազում գերթանկարժեք նվերների մասին. նրանք գնդակ են ցանկանում, եթե երազում են ֆուտբոլիստ դառնալ, բժշկական խաղալիք պարագաներ, եթե ցանկանում են բժիշկ դառնալ: Օրինակ՝ Գավառի մանկատնից մի երեխա ցանկացել էր նվեր ստանալ թավշե կատվիկի»,- նշեց սթարթափի հիմնադիրը:

Նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ ստեղծել mamapanda.am պորտալում եւ գրանցվել որպես դոնոր: Կայքում կարող են գրանցվել 4-16 տարեկան երեխաները: Երեխաներին ծառայություններ են մատուցվում բացառապես ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ:

«Մեր թիմը սկսել է խաղալիքներից, սակայն հեռանկարում մեր նպատակն է իրականացնել նաեւ սահմանափակ հնարավորություններով երեխաների երազանքները, նրանց համար ձեռք բերել բիոնիկ պրոթեզներ, որ իրականացվի քայլելու, բասկետբոլ խաղալու, պարաօլիմպիական խաղերին մասնակցելու նրանց երազանքը»,- նշեց Հովհաննես Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ