American Expedition Vehicles ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում է Jeep, Ram եւ Chevrolet մակնիշի պիկապերի եւ ամենագնացների համար լրացուցիչ սարքավորման ստեղծման աշխատանքներում, ներկայացրել է Outpost II անվանումով իր նոր նախագիծը: Այն Jeep Wrangler-ի հիման վրա ստեղծված բարձր անցանելիության անիվներով տունն է, հաղորդում է Autonews-ը:
Նորույթի կոնստրուկցիայում ընդհանուր առմամբ ձեռքի աշխատանքի ավելի քան 600 յուրահատուկ դետալ է օգտագործվել: Ավտոմեքենան ավելի լայն հետեւի շրջանակ է ստացել՝ ավելի տարողունակ բնակելի հատվածի տեղադրման համար, իսկ դրա ճանապարհային լուսաշերտը ավելի քան 100 մմ ավելացրել են:
Ավտոմեքենան երկու խոհանոցային հատված ունի՝ ներսից եւ դրսից, 50 լիտրանոց սառնարանով եւ ջրի 80 լիտրանոց բաքով, ինչպես նաեւ քնելու համար նախատեսված երկու լիարժեք տեղ: