News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանում արգելել են 88 արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, քանի որ նրանք չեն կատարել նոր օրենքի պահանջը եւ ներկայացուցչություն չեն բացել երկրում, հայտնում է «Դոժդ»–ը՝ վկայակոչելով Ղազախստանի տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարությանը։ Ի դեպ, արգելքի տակ է հայտնվել նաեւ «Դոժդ»–ը։

Հունվարին Ղազախստանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն երկրում հեռարձակվող բոլոր արտասահմանյան հեռուստաալիքները եւ  ռադիոկայանները պարտավոր են գրանցել իրենց որպես իրավանական անձ կամ իրենց մասնաճյուղը։ Հեռարձակողներին այս պահանջի կատարման համար կես տարի ժամանակ է տրվել։

307 արտասահմանյան հեռարձակողներից Ղազախստանում ներկայացուցչություն են բացել 219-ը, իսկ 88 ալիքները դա չեն արել, ուստի նրանցից հետ են վերցրել գրանցման վկայականները, եւ նրանք զրկվել են հեռարձակման իրավունքից:

Բացի «Դոժդ»–ից, այդ ալիքների թվում են հայտնվել «Սպաս»–ը, Russia Today TV–ն, RT Documentary–ն, Fashion TV–ն, НТВ-ՊԼՅՈՒՍ 3D–ն, «Կինոլյուքս»–ը, THT-Comedy–ն, Դաղեստանի արբանյակային հեռուստատեսությունը, «Գրոզնի» հեռուստաալիքը, Chasse et Peche–ն, Sky News–ը, Fox News–ը, Fox Business Network–ը, France 24–ը, Bloomberg Television–ը, CNBC–ը եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ