News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպանոսա Գարսեսի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կոչ է արել բարեփոխել  այնպիսի կարեւոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ԱՀԿ-ն, ինչպես նաեւ հիշեցրել է ներկայիս աշխարհակարգը պահպանելու անհրաժեշտությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ-ին:

Նրա խոսքով, ԱՀԿ-ն, ՄԱԿ-ն եւ այլ կազմակերպություններ պետք է կատարելագործել եւ բարեփոխել, բայց բարեփոխումը չի նշանակում ոչնչացնել եւ զրոյից սկսել, անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի պահպանման պայմանների՝ այնպիսի կարեւոր սկզբունքների հիման վրա,  ինչպիսիք են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ ազատ առեւտուրը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ը մտադիր է Չինաստանի եւ աշխարհի բոլոր երկրների հետ միասին աշխատել աշխարհակարգի պահպանման համար՝ հիմնված կանոնների եւ սկզբունքների վրա, միջազգային օրենսդրության եւ ԱՀԿ կանոնների շրջանակներում խթանել ազատ առեւտուրը, զարգացնել բոլորի համար ձեռնտու տնտեսական գլոբալացումը, բոլոր կողմերի հետ  դիմակայել մարտահրավերներին եւ նպաստել  խաղաղությանը, կայունությանը, ամբողջ աշխարհում բարգավաճմանը եւ զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ