News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը կես տարվա ընթացքում ձերբակալել են մեկ տասնյակից ավելի սահմանախախտների։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը։ Նրա խոսքով՝ մեծամասնությունը Աֆղանստանի քաղաքացիներ են եղել, ինչպես նաեւ Բանգլադեշի մի քանի քաղաքացիներ։

Նախորդ տարվա համեմատ 2018 թվականին սահմանի ապօրինի հատման դեպքերը փոքր–ինչ շատ են եղել։ Հավանական է, որ սա կապված է տարածաշրջանային հակամարտությունների եւ ԻՊ–ի հատվածների Աֆղանստանի տարածք անցման հետ։ Մասնավորապես, կան դեպքեր, երբ Աֆղանստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, վախենալով ԻՊ–ի կողմից հետապնդումից, անցնում են այլ երկրներ։

Թմրանյութերի շրջանառության մասին հարցին սահմանապահ ջոկատի պետը նշել է, որ Արտաշատի հատվածում այդպիսի դեպք չի նկատվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ