Facebook սոցիալական ցանցի այցելուների թիվը վերջին երկու տարիների ընթացքում գրեթե կրկնակի կրճատվել է: Երիտասարդությունը Մարկ Ցուկերբերգի կայքը փոխարինել է YouTube-ով: Այս մասին գրում է America.ru-ն՝ վկայակոչելով SimilarWeb հետազոտական ընկերության տվյալները:
Google ընկերության վիդեոհոսթինգը շուտով կարող է աշխարհում երկրորդ ամենաճանաչված սոցիալական ցանցը դառնալ՝ առաջատարի դիրքը զիջելով միայն մայր ընկերությանը:
Ըստ հաշվարկների՝ Facebook-ի ամենամսյա այցելություների թիվն ընդամենը երկու տարվա ընթացքում 8.5 մլրդ-ից հասել է 4.7 մլրդ-ի: Միաժամանակ, ակտիվ հանրաճանաչություն է ձեռք բերել Facebook-ի՝ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը: Բայց դա բավարար չի եղել՝ լսարանի զգալի կորուստը հաղթահարելու համար: