News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, եւ հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. Այդ մասին այսօր, օգոստոսի 11-ին, Իջեւանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետեւ մի կիլո բրնձով ընտրություն կատարելով, դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետեւ կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն », - հայտարարեց նա.

Փաշինյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հետեւյալ իմաստն ունի, ՀՀ ժողովրդի ձայնը լինելու է որոշիչ ՀՀ-ի տնտեսական, քաղաքական կյանքում, որ ՀՀ քաղաքացին այլեւս չի համակերպվելու պարտությունների, անհավասարությունների, ապօրինությունների հետ, որ ՀՀ քաղաքացին այլեւս լավատեսորեն է նայելու ապագային, որ ՀՀ քաղաքացին չի լինելու խնդրարկու, լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, լինելու է աշխատող, արարող ու բարիք ստեղծող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ