News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

ԵՄ պատվիրակությունը, մի շարք կազմակերպությունների հետ, այսօր՝ օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել նախաձեռնությունների, որոնք միտված են երիտասարդության ձայնն ավելի լսելի դարձնելուն: Այսօր՝ օգոստոսի 12-ին աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը: ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»:

Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած այս հանդիպումով մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջեւանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջեւանում՝ նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ քննարկումների՝ Երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով։

ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունեցին, շնորհավորեցին եւ բարի երթ մաղթեցին Երեւան քաղաքից մեկնող մասնակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news