News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության  դիմաց այսօր՝ օգոստոսի 13-ին, բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:

Նա հայտնել է, որ տեսչական մարմինը ամսվա վերջում կտա իր գնահատականը, ուստի խնդրել է աշխատակիցներին սպասել այդ գնահատականին, իսկ աշխատողների կրճատման հարցով նա խոստացել է, որ կխոսի ղեկավար մարմնի հետ, որ աշխատողների իրավունքները չխախտվեն, աշխատողների համար վատ հետեւանքներ չլինեն։

Հանդիպումից հետո լրագրողների հետ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից Արտուշ Աղաջանյան նշեց, որ պատրաստվում են մի քանի շաբաթ էլ սպասել, մինչեւ պարզ կլինի հետագա ընթացքը. «Այո՛, սպասելու ենք, մենք խաղաղ մարդիկ ենք, խաղաղ աշխատակիցներ ենք եւ եթե վերջնական մեր ակնկալիքը երկու շաբաթվա մեջ կլինի, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ սպասենք»։

Հարցին՝ ի՞նչ են ակնկալում աշխատակիցները, Արտուշ Աղաջանյանը նշեց. «Ակնկալում ենք, որ կլինի դրական եզրակացություն։ Թե՛ մասնագիտական, թե՛ աշխատանքներին մասնակցության առումով՝ գիտեմ, որ բոլոր բնապահպանական միջոցառումները ճիշտ կատարվել են, եւ հուսամ՝ արդյունքներն էլ կլինեն դրական, եւ մենք գոհ կլինենք մեր կառավարության անաչառ որոշումից»։

«Լիդիան Արմենիա» ընկերության մեկ այլ աշխատակից, կենսաբան–քիմիկ Մխիթար Արշակյանը հայտնեց, որ ինքը բնակվում է Գնդեվազ գյուղում, աշխատել է դպրոցում, սակայն դուրս է եկել դպրոցից եւ աշխատանքի անցել «Լիդիան Արմենիա»՝ ուսումնասիրելու եւ համոզվելու համար, որ իրեն եւ իր երեխաներին որեւէ վտանգ չի սպառնում. «Որեւէ մտահոգվելու առիթ չկա, ես ինքս հո իմ երեխայի թշնամին չե՞մ։ Ինքս աշխատում եմ այնտեղ, մասնագիտությամբ կենսաբան-քիմիկ եմ, շատ լավ հասկանում եմ՝ ինչ է այնտեղ կատարվում։ Ես ինքս իմ թշնամին չեմ»։

Նա հավելեց նաև, որ պետք է հանդիպեն ընկերության տնօրինության հետ, քանի որ աշխատակիցների պայմանագրի խզման խնդիր կա. ««Լիդիան Արմենիա» ընկերության 400-ից ավելի աշխատակիցներ ծանուցագիր են ստացել, որ կարող է նրանց աշխատանքային պայմանագիրը խզվել։ Խնդիրն այն է, որ, եթե այդ 13 օրը նրանք չաշխատեն, պայմանագիրը կխզվի, թե ոչ։ Մենք հիմա ուզում ենք հանդիպել տնօրինության հետ և այս հարցը հասկանալ։ Եթե այդ 400 հոգու հետ պայմանագիր չի խզվի, մենք 13 օր կսպասենք, իսկ եթե խզվելու խնդիր կա, ուրեմն մենք կշարունակենք։ Կառավարությունից ասացին, որ կհորդորեն տնօրինությանը՝ նման քայլեր չձեռնարկել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ