News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Փարիզից 400 կմ հեռավորությամբ տեղակայված Պյուի դյու Ֆու թեմատիկ պարկում վեց սերմնաքաղների սովորեցրել են աղբ հավաքել եւ առաջիկայում նրանք կանցնեն պարտականությունների կատարմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV-ն:

«Մեր նպատակը միայն մաքրություն պահպանելը չէ. այցելուներն իրենք են հավաքում իրենց հետեւից: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ բնությունը կարող է մեզ շատ բան սովորեցնել շրջակա միջավայրի մասին հոգ տանելու հարցում»,- ասել է պարկի նախագահ Նիկոլա դե Վիլյերսը:

Նրա խոսքով՝ պարկի տարածքում հատուկ արկղեր կտեղադրեն, որոնք թռչուններին ամեն անգամ համեղ ինչ-որ բան կտան, երբ նրանք այնտեղ կոնֆետի թուղթ կամ ծխախոտի մնացորդ նետեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news