News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է այն պնդումները, որ Թեհրանը, ստորագրելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, զիջել է Կասպից ծովի նկատմամբ տարածքային իրավունքների նշանակալի մասը։ Զարիֆը շեշտել է, որ Թեհրանը իր դիրքերը չի զիջել այդ հարցում, փոխանցում է Tasnim–ը։

ԻԻՀ ԱԳ նախարարը կտրականապես հերքել է պնդումներն այն մասին, որ Ղազախստանում  ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում Իրանի մասնաբաժինը ծովում 50-ից կրճատվել է՝հասնելով 11 տոկոսի։  

Իրանը Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հետ օգոստոսի 12-ին Ակթաու քաղաքում ստորագրել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Կոնվենցիան ուղղված է Խորհրդային միության փլուզումից հետո կարգավորել Կասպից ծովի կարգավիճակի շուրջ վեճը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ