News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գիտության պետական կոմիտեում ստուգումներ են անցկացվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ֆիզիկոս Նարինե Ղազարյանի հարցին, թե Հարությունյանի նախարար լինելու ընթացքում գիտության պետական կոմիտեում որեւէ ստուգում արվե՞լ է, թե՝ ոչ:

«Գիտական շրջանակների հետ աշխատելը բավական դժվար է, որովհետեւ ներքին խանդեր եւ զոռբայություն կա: Գիտության կոմիտեում Սամվել Հարությունյանի հետ կապված ասել եմ եւ ասեմ, որ գիտության կազմակերպումը բավական բարդ պրոցես է, որովհետեւ եթե դու նույնիսկ վատ կադրին էդ բուրգից հանես, դու կարող է մնաս էդ բուրգի փլատակնբերի տակ»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ գիտնականների մեծ մասը եւ անանուն բողոքողները կոնկրետ փաստերով չեն խոսում, ուղղակի ասում են, որ այդ մարդուն չեն սիրում:

«Տիկնոջը ընդունել եմ, լսել եմ, ինձ առաջարկել է գիտության գծով իրեն խորհրդական նշանակեմ, սակայն երբ ես չհամաձայնեցի, սկսվեցին Սամվել Հարությունյանի դեմ բողոքները: Ես ուզում եմ հասկանաք՝ իմ եղբայրն էլ լինի, ով ուզում է լինի, եթե չարաշահումներ անի, կհայտնվի բանտում, էս իշխանության հիմնական սկզբունքը  դա է»,- ասաց նախարարը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ