News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի շնորհիվ Իրանը հատուկ արտոնություններ է ստացել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

Նա հիշեցրել է, որ ավելի քան 20 տարի է հինգ ափամերձ պետությունները Կասպից ծովի վերաբերյալ բանակցություններ են վարում: «Մենք որոշ հարցեր լուծեցինք, սակայն շատերը դեռ պետք է լուծվեն: Որոշ հարցերում ծովի հյուսիսային հատվածի երկրները կարող են համաձայնության գալ», - ասել է նա:

Ինչ վերաբերում է ծովի հարավային հատվածին, այստեղ դեռեւս խնդիրներ կան Թուրքմենստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, ասել է Ռոհանին` հավելելով, որ Բաքվի հետ մասնակիորեն համաձայնություններ են ձեռք բերվել, սակայն մի շարք հարցեր դեռեւս չեն լուծվել:

Ըստ Ռոհանիի, կոնվենցիան օգնեց կանխել «ամերիկացիների եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը», որոնք «ցանկանում էին ռազմական բազաներ տեղակայել Կասպից ծովի ափերին»: «Այս կոնվենցիայի համաձայն, հինգ երկրներ համաձայնել են Կասպից ծովում օտարերկրյա նավերի ներկայությունն արգելել», - ասել է Ռոհանին` ընդգծելով, որ դա ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր ձեռքբերում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news