News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պետք չէ ՀԱՊԿ-ն դիտել բացառապես որպես ռազմական դաշինք։ Այս մասին haqqin.az-ին ասել  է Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության  կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին։

Ադրբեջանը, ըստ էության, համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն պաշտոնապես չունի այդ կարգավիճակը, ինչը նրան Հայաստանի հետ անհավասար դրության մեջ է դնում։ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալու պարագայում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար վերածվում է կազմակերպության գծով երկու գործընկերների միջեւ հակամարտության, որը նրան հիմք է տալիս դրա լուծման ուղղությամբ միջնորդական ջանքերի ակտիվացման համար»,-գտնում է նա։  

Միաժամանակ, Հուսեյնլին հիշեցրել է այնպիսի տնտեսական պրեֆերենցիաների մասին, ինչպիսիք՝ սպառազինությունների արտոնյալ գներն են այդ կազմակերպության անդամների համար, ինչպես նաեւ ռազմական մասնագետների պատրաստումը ՀԱՊԿ գործընկեր երկրների մասնագիտական կրթական հաստատություններում․ «Այդ պատճառով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունը արժի դիտարկել ամբողջ ուշադրությամբ»,-հայտարարել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության պարագայում կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում կդառնա չեզոք, հատկապես եթե, պատգամավորի կարծիքով, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը սատարում են Ադրբեջանի դիրքորոշումը․ «Այդ պատճառով կարելի է սկսել այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ