News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է բողոքարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից թուրքական պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացման մասին որոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Փեքջանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք դատավարություն ենք նախաձեռնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում»,- մեջբերում է նախարարի խոսքերն Անատոլիական գործակալությունը:

Նախօրեին Փեքջանը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերը տարեկան 533 մլն դոլար են գնատահատվում:

Օգոստոսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր կրկնապատկել Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը՝ բարձրացնելով դրանք համապատասխանաբար 50 եւ 20 տոկոսով: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ի պատասխան հայտարարել էր ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին եւ բարձրացրել էր մաքսատուրքերն ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news