News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի եւս մեկ քաղաքացի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գերմանիայի ԱԳՆ-ում: Գերմանական ARD հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նրան մեղադրել են «ահաբեկչական քարոզչության» այն բանից հետո, երբ նա քննադատել է Թուրքիայի կառավարությանը: Քրդական արմատներով 46-ամյա Իլհամի Ա.-ն, այցելում էր մորն իր հայրենի Սարիբասաք քաղաքում: Նա Համբուրգում աշխատում է որպես տաքսիի վարորդ, հաղորդում է ARD-ն: Գերմանիայում նա բնակվում է 1992 թվականից ի վեր: Նրա թուրք փաստաբան Էրքան Յըլդիրիմը հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «ահաբեկչական քարոզչության» համար, քանի որ սոցիալական ցանցերում քննադատել է թուրքական կառավարությանը:

«Մենք գիտենք այս գործի մասին: Գերմանիայի դեսպանությունն Անկարայում հյուպատոսական օջակցություն կսկսի»,- ասել է աղբյուրն ԱԳՆ-ում:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական պատճառներով Գերմանիայի եւս յոթ քաղաքացի է ձերբակալվել: Վերջին ամիսներին Թուրքիան ձերբակալել է նաեւ ԱՄՆ մի քանի քաղաքացու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ