News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի 100 օրը:

• Վարչապետի աշխատակազմի կանոնադրության եւ աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման եւ ընդունման աշխատանքների համակարգում

• Կառավարության ծրագրի մշակման եւ ընդունման աշխատանքների համակարգում

• Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայութան բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման եւ ընդունման աշխատանքների համակարգում

• Կառավարության նիստերի նախապատրաստում

• Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում եւ վարում

• ՀՀ Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների համակարգում, կառուցվածքային եւ գործառնական բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում,

• Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ձեւավորում, աշխատանքների համակարգում, նիստերի վարում, ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում, հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կազմում

• Համայնքներին սուբվենցիաների տարամադրման ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, մինչ այս պահը համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցմանը եւ վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանն ուղղված 33 ծրագրի հաստատում

• Տեսչական մարմինների բարեփոխումների եւ տեսչական գործունեության քաղաքականության ընդհանուր համակարգում, այդ թվում Երեւանի տարածքում գործող գազալցակայանների գործունեության՝ սահմանված տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխանեցման քաղաքականության ընդհանուր համակարգում

• Մի շարք միջազգային նախաձեռնությունների մասնակցության աշխատանքների համակարգում, այդ թվում՝

- Բաց Կառավարման Գործընկերություն – Հայաստան (OGP-Armenia) աշխատանքային խմբի գործունեության եւ Չորրորդ գործողությունների ծրագրի մշակման համակարգում

- Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի աշխատանքների համակարգում

• ԱԺ-ի հետ կառավարության եւ վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում

• Համակարգման ենթակա ոլորտների նախարարությունների եւ պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ

• Այց Դուշանբե եւ մասնակցություն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, մի շարք համաձայնագրերի եւ որոշումների ստորագրում, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների եւ այլ խնդիրների վերաբերյալ

• Այց Հռոմ եւ հանդիպումներ մի շարք գործարարների հետ

• Այց Վաշինգտոն եւ հանդիպումներ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պետքարտուղարության, Սենատի եւ Կոնգրեսի, ինպես նաեւ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում-քննարկում Կարնեգի հաստատությունում

• Այց ՄԱԿ-ի գրասենյակ (Նյու Յորք) եւ Կայուն Զարգացման Նպատակների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստանի առաջին Կամավոր ազգային զեկույցի ներկայացում

• Բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, աջակցության եւ համագործակցության տարբեր ծրագրերի քննարկում

• Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգում

• Տարբեր ներդրումային առաջարկների շուրջ հանդիպումներ եւ քննարկումներ, երբեմն՝ առաջացած խնդիրների լուծման մշակում (այդ թվում՝ Հին Երեւանի ծրագրով)

• Տարբեր հրատապ եւ/կամ խնդրահարույց հարցերի շուրջ հանդիպումներ եւ քննարկումներ, լուծումների մշակման աշխատանքներ, այդ թվում՝

- Կաթի մթերման գնի հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, խնդրի կարգավորում

- Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպում, նրանց՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման աշխատանքների կազմակերպում

- Հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ, մասնակցություն խնդիրն ուսումնասիրող աշխատանքնային խմբի կազմմանը

- Այց Արմավիրի մարզի՝ կարկուտից եւ փոթորիկից տուժած մի շարք համայնքներ, կառավարության կողմից տուժած տնտեսություններին աջակցության հնարավորության եւ չափի ճշգրտման աշխատանքների համակարգում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ