News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում՝ արդո՞ք մեր դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին։ Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում գործած բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս։

«Այս իմաստով անվստահությունը դատական համակարգի, դատավորների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ։ Սա, իհարկե, շատ նուրբ թեմա է, եւ մենք, ամեն դեպքում, չպետք է տրվենք դատական համակարգի գործերին միջամտելու գայթակղությանը։  Առաջին օրվանից ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, եւ ես հրաժարվել եմ այդ պրակտիկայից: Բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից։ Ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ