News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայաստանում  ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մի բիզնես, գործարան, ունեցվածք չի խլվելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարեւորեց ներդրումների ներգրավումը։ «Ես կոչ եմ անում աշխարհի հայության ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին գալ Հայաստան եւ կատարել լրջագույն ներդրումներ, որովհետեւ ՀՀ-ում հաստատված է օրենքի գերակայություն»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մի բիզնես, գործարան, ունեցվածք չի խլվելու: «Սա կարեւոր բան է, սա նշանակում է, որ մենք կարեւորում ենք սեփականության անձեռնմխելիությունը։ Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը։ ՀՀ–ում բիզնեսով զբաղվող որեւէ մեկը անհանգստանալու որեւէ առիթ չունի։ Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, ովքեր նախկինում գործել են հին կանոններով նրանք հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ  եւ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, նրանք հնարավորություն կունենան նոր ներդրումներ անել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ նախկին իշխանությունները թերահավատություն են սերմանում. «Հիմա էլ ՀՀԿ-ները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, որ ներդրումները չեն գալիս և սպասում են, թե ինչ է լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու, և այն, ինչ եղել է, արդեն եղել է, և հայ ժողովրդի հաղթանակը անշրջելի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news